Jump to content

Չեդեր (պանիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեդեր
Cheddar
Տեսակպանիր կովի կաթից, բրիտանական պանիր և կաթնամթերք
Առաջացման երկիր Միացյալ Թագավորություն և  Անգլիա
ՏարածաշրջանԱնգլիա Անգլիա
Կաթկովի կաթ
Կազմվածքպինդ, կիսապինդ
Հասունացման ժամանակաշրջան2-60 ամիս
Քաշ27-35 կգ
ԱնունովՉեդեր
 Cheddar cheese Վիքիպահեստում

Չեդեր պանիր (անգլ.՝ Cheddar)՝ անգլիական հանրահայտ պանիր։ Անգլիայի վարչաշրջանում արտադրությունը կոչվում է գյուղի Չեդեր պանիր[1]։ Պանրի խմորը պլաստիկ է, դեղնավուն կամ փղոսկրյա գույն ունի։ Արտադրական գործընթացը կարող է Անատոն անգլ.՝ Annato-ն գեղեցկացնել իր բնական գույնով։ Չեդերն ունի հրապուրող, թեթևակի կծու և թթու համ։

Պինդ պանրի համար օգտագործում են պաստերիզացված կամ հում կաթ։ Չեդերը հասունանում է փաթաթված կտորի մեջ 60 օր կամ 6 ամիս, երբեմն էլ 5 տարվա ժամկետով[2]։ Ընդհանրապես Չեդեր պանիրն արտադրվում է 27-35 կգ քաշով։

Հանրաճանաչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեդերն ամենահանրաճանաչ պանիրն է Մեծ Բրիտանիայում, նրան բաժին է ընկնում երկրի պանրի տարեկան շուկայի 51 %, որը կազմում է 1,9 միլիարդ ֆունթ ստերլինգ[3]։

Չեդերը կովի կաթից պատրաստված պինդ պանիր է։ Այս պանիրն օգտագործվում է ձվածեղ և սենդվիչներ պատրաստելիս։ Չեդերը մատուցվում է կարմիր գինու, ինչպես նաև պորտեյինների հետ։

Առավելություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեդեր պանիրն ատամի էմալը պաշտպանում է կարիեսից։

Թուքը թթվայնության բարձր մակարդակի բնական պաշտպանն է։ Դրան գումարվում է նաև այն, որ պանրում կան զանազան միացություններ, որոնք կարող են կպչել ատամի էմալին։ Դա թթվից լրացուցիչ պաշտպանություն է ապահովում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Smale, Will (2006 թ․ օգոստոսի 21). «Separating the curds from the whey». BBC Radio 4 Open Country. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 7-ին.
  2. «Информация о чеддере на сайте britishcheese.com». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 13-ին.
  3. «The Interview – Lactalis McLelland's 'Seriously': driving the Cheddar market». The Grocery Trader. Վերցված է 2007 թ․ մայիսի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չեդեր (պանիր)» հոդվածին։